Հռոմում մետրոյի կառուցման ժամանակ II դարի առանձնատուն են գտել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հռոմում մետրոյի կայարանի կառուցման ընթացքում հնագետները II դարի առանձնատուն են գտել: Հետազոտողները կարծում են, որ տունը պատկանել է կայսր Ադրիանի գեներալներից մեկին: «Ամբա Արադամ» կայարանում, 12 մ խորությամբ հնագետները հայտնաբերել են զորավարի առանձատունը: Տան մակերեսը մոտ 300 քմ է, այն ունեցել է 14 սենյակ: Հատակը սալապատված է սև-սպիտակ խճանկարով, պատերը զարդարված են որմնանկարներով ու մարմարե սալիկներով: Սենյակները տեղակայված են քառակուսի ատրիումի շուրջ, որի կենտրոնում հնագետները շատրվանի մնացորդներ են պեղել, գրում է N+1-ը Ansa թերթի վրա հղումով: Հայտնաբերվել են նաև մի շինության փլատակներ, որը ծառայել է որպես սառնարան-պահեստ: Այդ են վկայում մեկուսացնող խողովակներն և ջրի պահեստարանները: Հայտնաբերվել են նաև շինարարական գործիքներ, ոսկե մատանիներ և հմայիլներ: Առանձնատունն ու պահեստը, հավանաբար, քանդվել էն III դարում: 272-75 թթ. Հռոմում նոր միջնաբերդի կառուցման ժամանակ պարսպապատի պարագծում գտնվող բոլոր շինությունները քանդվել են, որպեսզի թշնամիները չկարողանան դրանք որպես թաքստոց օգտագործել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |