Հռոմում մետրոյի կառուցման ժամանակ II դարի առանձնատուն են գտել (վիդեո)

Հռոմում մետրոյի կառուցման ժամանակ II դարի առանձնատուն են գտել

PanARMENIAN.Net - Հռոմում մետրոյի կայարանի կառուցման ընթացքում հնագետները II դարի առանձնատուն են գտել: Հետազոտողները կարծում են, որ տունը պատկանել է կայսր Ադրիանի գեներալներից մեկին:

«Ամբա Արադամ» կայարանում, 12 մ խորությամբ հնագետները հայտնաբերել են զորավարի առանձատունը: Տան մակերեսը մոտ 300 քմ է, այն ունեցել է 14 սենյակ: Հատակը սալապատված է սև-սպիտակ խճանկարով, պատերը զարդարված են որմնանկարներով ու մարմարե սալիկներով: Սենյակները տեղակայված են քառակուսի ատրիումի շուրջ, որի կենտրոնում հնագետները շատրվանի մնացորդներ են պեղել, գրում է N+1-ը Ansa թերթի վրա հղումով:

Հայտնաբերվել են նաև մի շինության փլատակներ, որը ծառայել է որպես սառնարան-պահեստ: Այդ են վկայում մեկուսացնող խողովակներն և ջրի պահեստարանները: Հայտնաբերվել են նաև շինարարական գործիքներ, ոսկե մատանիներ և հմայիլներ:

Առանձնատունն ու պահեստը, հավանաբար, քանդվել էն III դարում: 272-75 թթ. Հռոմում նոր միջնաբերդի կառուցման ժամանակ պարսպապատի պարագծում գտնվող բոլոր շինությունները քանդվել են, որպեսզի թշնամիները չկարողանան դրանք որպես թաքստոց օգտագործել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---