Դեղատոմսով դեղերի վաճառքը չի կասեցվում 6 մարտի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Դեղատոմսով դեղերի դուրս գրման կարգի մասին որոշումը կասեցնելու մասին կառավարությանը ներկայացվող առաջարկությունը տարընթերցման տեղիք է տվել, գրում է «Առավոտը»: Ավելի վաղ գրվել էր, որ առողջապահության նախարարը մարտի 6-ի կառավարության հաստատմանը կներկայացնի որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է կասեցնել մարտի 1-ին ուժի մեջ մտած իր իսկ ներկայացրած որոշման նախագիծը՝ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը»: Aravot.am-ը նախարարության լրատվական ծառայությանը խնդրել է պարզաբանել, թե կասեցումն ինչին է վերաբերում: Ըստ նախարարության պարզաբանման, կասեցվում է նախկին կարգը, ըստ որի պարտադիր էր դեղատոմսով ձեռք բերել բոլոր 3500 դեղերը: Տարընթերցման տեղիք տված որոշման նախագծով, ինչպես տեղեկացրեցին նախարարությունից, առաջարկվում է պարտադիր դեղատոմսով 3500 դեղերի դուրս գրման ընթացակարգը փուլ առ փուլ իրականացնել: «Այս որոշումը տեխնիկական պատճառներով չենք հասցրել ներկայացնել կառավարությանը, ուստի գործընթացը սկսվել է մարտի 1-ից, մարտի 6-ին էլ փուլային իրականացնելու մասին որոշման նախագիծն է ներկայացվել»,-ասել են նախարարությունից: Որոշման նախագծում գրված է՝ «Կասեցնել ՀՀ կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի»: Խոսքը այն որոշման մասին է, որը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախորդ նիստին պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց կառավարության որոշմա՞ն է իրականացնում փուլային գործընթացը, պատասխանել էր՝ «Այո, որոշումը մշակվում է և կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում:»: Այսինքն՝ մարտի 1-ից սկսվել են որոշ խմբի դեղեր բացառապես դեղատոմսով վաճառել, սակայն սրա մասին որոշումը նախարար Ալթունյանը մարտի 6-ին է ներկայացնում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |