ԶԼՄ. Մխիթարյանին քննադատել են «Արսենալի» խաղի ռիթմին չհարմարվելու համար

ԶԼՄ. Մխիթարյանին քննադատել են «Արսենալի» խաղի ռիթմին չհարմարվելու համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին քննադատել են «զինագործների» խաղի ռիթմին չհարմարվելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը:

29-ամյա հայ ֆուտբոլիստի նկատմամբ քննադատություններ են հնչել «Բրայթոնի» հետ խաղում «Արսենալի» պարտությունից հետո: Քննադատությունների են արժանացել նաև ակումբի մյուս կիսապաշտպան Մեսութ Օզիլը և պաշտպան Շխոդրան Մուստաֆին:

Աղբյուրը նշում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձում է վերականգնել թիմի ոգին, «Ամեքսի» հետ խաղում պարտությունից հետո ակումբի ֆուտբոլիստների` միմյանց նկատմամբ ունեցած զայրույթից հետո:

Ավելի վաղ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հորդորել էր ակումբի երկրպագուներին ավելի շատ ժամանակ տալ նորեկներ Հենրիխ Մխիթարյանին և Պիեր Էմերիկ Օբամեյանգին՝ ակումբին հարմարվելու համար:

Նա կոչ էր արել «զինագործների» երկրպագուներին ավելի համբերատար լինել նրանց նկատմամբ: «Մխիթարյանին ու Օբամեյանգին որոշ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Իրավիճակն արագ է փոխվում սպորտում», - ասել է Վենգերը՝ հավելելով, որ մոտ ապագայում նորեկներն ավելի լավ կդրսևորեն իրենց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---