Արտահանման և ներմուծման ընթացակարգերի միասնական էլ.հարթակ կստեղծվի 7 մարտի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան հանձնարարականը տվել է վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 6-ի նիստում: Ըստ վարչապետի, գործող կարգավորումները ժամանակատար են և առաջացնում են դժվարություններ տնտեսվարողների համար:Tradegov.am հարթակը տնտեսվարողների համար կապահովի պետական մարմինների ծառայությունների հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ: «Ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմիններ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- նշել է վարչապետը։ Նա հանձնարարել է լիազոր մարմիններին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ նշված ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |