Վրուբելի գողացված կտավը կցուցադրվի Ռուսական արվեստի թանգարանում 7 մարտի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կմեկնարկի «Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է «Արարատ» թանգարանը, ասվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում: 2017-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: «Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էին «Դևը» պոեմին»,-ասվում է գրառման մեջ: Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |