Ընտանիքում բռնության կանխարգելման պետական լիազոր մարմին կստեղծվի

Ընտանիքում բռնության կանխարգելման պետական լիազոր մարմին կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով սահմանվելու են խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները: Խորհուրդը բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվելու:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կմշակվեն ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների:

Խորհուրդը կիրականացնի հանրության իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմ կստեղծի: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---