Նազենի Հովհաննիսյանն ու Դիանա Գրիգորյանը մեդալներ են ստացել

Նազենի Հովհաննիսյանն ու Դիանա Գրիգորյանը մեդալներ են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 7-ին հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ, նաև պետական պարգևներ հանձնել նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևներով:

Մասնավորապես, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը պարգևատրել է Երախտագիտության մեդալով, սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը՝ Մովսես Խորենացու մեդալով։

Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել նաև լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նախագահն իր շնորհավորական խոսքում, մասնավարապես, նշել է կառավարման համակարգում կանանց դերակատարության շարունակական աճի անհրաժեշտության մասին «Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը», - նշել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---