Բելգիայում անհետացել են Քադաֆիի միլիարդները 8 մարտի 2018 - 21:41 AMT PanARMENIAN.Net - 2011-ին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի՝ ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված հաշիվներից մոտ $10 մլրդ է անհետացել։ Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ բելգիական մամուլին հղում անելով, արգելափակված հաշիվները, ենթադրաբար, ղեկավարվում էին լիբիացի բռնապետի մերձավորների կողմից։ 2013 թվականի դրությամբ 4 հաշվեհամարներին, որոնք բացված էին Լիբիայի պետական հիմնադրամների անուններով, ավելի քան 16 մլրդ դոլար էր գտնվում։ 2017-ի աշնանը հայտնաբերվեց, որ մոտ 10 մլրդ-ը անհետացել է։ Բելգիայի իշխանությունները տեղյակ չեն՝ որտեղ են նշված գումարները։ Մուամար Քադաֆին ղեկավարել է Լիբիան մոտ 40 տարի։ 2011 թվականին նա սպանվել է խռովարարների կողմից՝ սկիզբ առած քաղպատերազմի ընթացքում։ Սպանությանը նախորդել էր ապստամբության փորձ մի շարք լիբիական քաղաքներում, որը Կադաֆին փորձել էր ճնշել բանակ, ավիացիա ու հրետանի կիրառելով, սակայն ՄԱԿ համաձայնությամբ արևմտյան երկրները սկսեցին կառավարական ուժերի ռմբակոծությունները։ 2011-ի հոկտեմբերի 20-ին Քադաֆին գերվել էր ու սպանվել, պատերազմը Լիբիայում շարունակվում է ցայցօր։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |