Թուրքերին «ուղտապան» անվանած գերմանացի գործչին պարտադրել են ազատել զբաղեցրած պաշտոնը

Թուրքերին «ուղտապան» անվանած գերմանացի գործչին պարտադրել են ազատել զբաղեցրած պաշտոնը

PanARMENIAN.Net - Գերմանացի քաղաքական գործիչ Անդրե Պոգենբերգը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդամի պաշտոնից ազատման դիմում է գրել՝ թուրքերի հասցեին հնչեցրած արատահայտությունների պատճառով: Այս մասին հայտնում է The Local կայքը:

2018 թվականի փետրվարին Պոգենբերգը «ուղտապան» և «քիմիոն վաճառողներ» էր անվանել գերմանաբնակ թուրքերին: Նա միևնույն ժամանակ ասել էր, որ թուրքերը Օսմանյան կայսրության ժառանգներն են, որտեղ 1915-1923 թվականներին իրականացվել է Հայոց ցեղասպանությունը:

Գործիչն այսպես արձագանքել էր թուրքական այն խմբերին, որոնք ընդդիմացել էին Գերմանիայի կառավարության կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագրում ներքին գործերի նախարարության վերաբերյալ հայեցակարգին՝ պատճառաբանելով, թե այն վերադարձնում է երկիրը նացիստական ժամանակաշրջան և մասնատում է այն:

Այս որակավորումենրի համար Պոգենբերգը լուրջ հանրային ճնշման և քննադատության է արժանացել, ինչն էլ դարձել է նրա հրաժարականի պատճառը:

Անդրե Պոգենբերգը 2016-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի առաջատար թեկնածուներից պետական ընտրություններում: Նա նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդամ էր:

 Ուշագրավ
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների