Կալիֆորնիայի վետերանների տանը 3 պատանդ է սպանվել![]() 10 մարտի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Յոնթվիլ քաղաքի վետերանների տանը 3 պատանդի դի է հայտնաբերվել, ինչպես նաև այդ հաստատության վրա հարձակված զինված տղամարդու դին: Նրա մահվան պատճառները պարզվում են: Այդ մասին հայտնել են տեղական կառավարման մարմինները: Սկզբից հրաձիգը ավելի շատ պատանդներ էր վերցրել, սակայն ավելի ուշ ազատ էր արձակել մի մասին: Գրեթե 8 ժամ ոստիկանությանը չէր հաջողվում շփում հաստատել տղամարդու հետ և իմանալ, թե որոնք են նրա պահանջները, հայտնում է Deutsche Welle-ն: Տղամարդու անունը դեռևս չի հրապարակվել: Ըստ ամերիկյան Napa Valley Register-ի, խոսքը 36-ամյա վետերանի մասին է, որը մասնակցել է պատերազմներին Իրաքում և Աֆղանստանում: Նա մասնակցում էր վերականգնողական ծրագրի և դուրս էր գրվել պատահարից 2 շաբաթ առաջ: Զոհված պատանդ կանայք վերականգնման ծրագրի աշխատակիցներ էին: Յոնթվիլի վետերանների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը խոշորագույններից է ԱՄՆ-ում: Այնտեղ բնակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 1100 վետերան, ինչպես նաև Վիետնամի և Իրաքի պատերազմի վետերաններ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |