Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակից ազատ է արձակվել10 մարտի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակցին: Երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատվել են գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն և թղթակից Ահմետ Շիկը: Մեկ տարուց ավելի կալանավայրում անցկացրած լրագրողներին նախկինի պես ազատազրկում է սպառնում ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Մեղադրանք է ներկայացվել թերթի ընդհանուր առմամբ 17 աշխատակցի: Կալանավայրում է մնում թերթի գործադիր տնօրեն Աքին Ալթայը: Ստամբուլի դատախազությունը մեղադրյալների համար պահանջել է 7,5-43 տարվա ազատազրկում, գրում է Deutsche Welle-ն: «Տոնելու ոչ մի առիթ չունենք, մեր գործընկերները դեռևս ճաղերի ետևում են: Թուրքիայի խնդիրները մեր ազատ արձակմամբ չեն լուծվել»,-հայտարարել է Շիկը: Փետրվարին մի քանի թուրք լրագրող ցմահ է դատապարտվել Գյուլենի հետ կապերի մեղադրանքով, այդ թվում Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը, գրող Մեհմեդ Ալթանը, ինչպես նաև հայտնի լրագրող Նազլի Իլիչակը: Թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016-ի հուլիսին պետական անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ, որի ժամանակ ավելի քան 200 մարդ սպանվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |