ՌԴ նախարար. Իրանը կարող է մայիսին ԵԱՏՄ-ին միանալ

ՌԴ նախարար. Իրանը կարող է մայիսին ԵԱՏՄ-ին միանալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանը կարող է մայիս ամսին միանալ ԵԱՏՄ-ին: Այս մասին գրում է ռուսաստանյան Russia Today-ը:

«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը, միանշանակ, կնպաստի հետագայում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումների ոլորտում գործակցության ընդլայնմանը», - ասել է ռուս նախարարը:

ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաեյին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման աշախատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս 2015 թվականին, այժմ մոտ են ավարտին:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սերբիան նույնպես կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Միությունն այժմ գործակցության ընդլայնման ուղղությամբ բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---