ՊՍԺ-ի նախագահը կփորձի համոզել Նեյմարին չհեռանալ ակումբից![]() 12 մարտի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլի ակումբի նախագահ Նասեր ալ Հելայֆին մտահոգված է հարձակվող Նեյմարի ակումբից հեռանալու մասին շրջանառվող լուրերով: Նախագահն ակումբի սպորտային տնօրեն Անտերու Էնրիկեի հետ միասին առաջիկայում մեկնելու է Բրազիլիա՝ տեսակցելու վիրահատությունից հետո վերականգնվող ֆուտբոլիստին, հայտնում է Sports.ru-ն ֆրանսիական Telefoot-ի վրա հղումով: ՊՍԺ-ի ղեկավարները ցանկանում են համոզել Նեյմարին մնալ ակումբում: Նրանք կբացատրեն ֆուտբոլիստին, որ թիմը նրա շուրջ կկառուցվի և կազմը ձևավորելիս մենեջերները կհենվեն բրազիլացու ցանկությունների վրա: Ավելի վաղ լուրեր հայտնվեցին, որ Նեյմարը հիասթափվել է ֆրանսիական ակումբից և մտադիր է վերադառնալ Իսպանիա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |