Տաջիկստանում պետծառայողներն այսուհետ պարատվոր են առավոտյան վարժանք անել

Տաջիկստանում պետծառայողներն այսուհետ պարատվոր են առավոտյան վարժանք անել

PanARMENIAN.Net - Տաջիկստանի բոլոր պետական գերատեսչությունների, հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներն այսուհետ պարտավոր են շաբաթ օրերին մասնակցել առավոտյան վարժանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել երկրի երիտասարդության և սպորտի գործերի կոմիտեի ղեկավար Ախտամ Աբդուլոզոդան:

«Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմը հաստատել է միջոցառումների պլանը, որի համաձայն երկրի բոլոր քաղաքներում և շրջաններում մինչև 2018-ի ավարտը ամեն շաբաթ օր առավոտյան վարժանք կանցկացվի»,-ասելէ նա:

Ըստ նրա, նախաձեռնողը Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմն է, գրում է Sputnik Տաջիկստանը:

2017-ի հունվարից շաբաթական 2 անգամ վարժանքով, վազքով և լողով են զբաղվում Տաջիկստանի ՆԳՆ բոլոր աշխատակիցները, որպեսզի լավ ֆիզիկական մարզաձև ունենան և ազատվեն ավելորդ քաշից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---