DW. Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստներից է![]() 14 մարտի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի 8 լավագույն շախմատիստ է մասնակցում Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը շախմատի աշխարհի գործող չեմպիոնի մրցակիցն է լինելու: Հաղթողը միայն մեկն է լինելու և հենց նա է մրցելու Մագնուս Կարլսենի հետ: Deutsche Welle-ն պատմել է աշխարհի լավագույն շախմատիստների, այդ թվում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մասին: «Հայ գրոսմայստերը բազում հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2017-ին նա առաջին տեղը գրավեց գերմանական Բադեն-Բադենում կայացած Grenke Chess Classic գերմրցաշարում՝ հետևում թողնելով Մագնուս Կարլսենին: 2017-ին նա նաև հաղթել է Կալսենին Սթավանգերում կայացած մրցաշարում»,-գրում է պարբերականը: Արոնյանից բացի, լավագույն շախմատիստների կազմում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը: 2018-ի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում գործող չեմպիոնն ու հավակնորդների մրցաշարի հաղթողը 12 պարտիա կխաղարկեն չեմպիոնի տիտղոսի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |