Մահացել է ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը

Մահացել է ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը

PanARMENIAN.Net - 76 տարեկանում մահացել է հանրաճանաչ բրիտանացի ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի հեղինակ Սթիվեն Հոքինգը: Deutsche Welle-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին պաշտոնական հայտարարություն է տարածել գիտնականի ընտանիքի ներկայացուցիչը:

Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ մկանների ապաճման երկրորդային կարծրախտ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։ Դեռ 30 տարեկանից նա ամբողջովին պարալիզացված էր:

Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ էր: Նա մեծ ազդեցություն է թողել ժամանակակից գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա:

Ընթերցեք նաև.Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---