Հետազոտություն. Մինչև 2080-ը բույսերի և կենդանիների տեսակների 50%-ը կարող է անհետանալ14 մարտի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Գլոբալ տաքացումը լուրջ սպառնալիք է մոլորակի որոշ տարածաշրջանների բույսերի և կենդանիների տեսակների մոտ կեսի գոյատևման համար: Եթե ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ նույն մակարդակի վրա մնան, մինչև 2080թ. բույսերի և կենդանիների 50%-ը կարող է անհետանալ, մասնավորապես, Բայկալում և Ամազոնի ավազանում: Այդ մասին հայտնել է Westdeutsche Allgemeine Zeitung, գերմանական թերթը, որը հղում է անում WWF պատվերով իրականացված հետազոտության վրա: Մի շարք տարածաշրջաններում անհետացման սպառնալիքի տակ են հայտնվել սավաննաների փղերն ու մեծ պանդաները, ինչպես նաև տասնյակ հազարավոր բույսեր, միջատներ ու այլ կենդանի օրգանիզմներ, որոնք կազմում են մոլորակի կյանքի հիմքը: Այդ մասին հայտարարել է WWF Գերմանիայի բաժանմունքի տնօրեն Քրիստոֆ Հայնրիխը, գրում է Deutsche Welle-ն: Հետզոտությունն իրականացրել են բրիտանական Արևելյան Անգլիայի համալսարանն ու ավստրալական Ջեյսմ Քուկի անվան համալսարանը: Որպես հիմք վերցվել է այն հիպոթեզը, որի համաձայն կլիմայի ջերմացումը կկազմի 4,5 աստիճան նախաինդուստրիալ դարաշրջանի համեմատ: Եթե ենթադրենք, որ այդ ցուցանիշը կհաջողվի պահպանել 2 աստիճանի մակարդակի վրա, ինչպես պահանջում է Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը, ապա միևնույն է բույսերի և կենդանատեսակների անհետացման ռիսկը բարձր է մնում՝ մոտ 25 տոկոս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |