2018-ին էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգ կներդրվի14 մարտի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Այդ դրույթներն ընդգրկված են «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագրում, որը ներկայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Զեկուցվել է, որ նախատեսվում են նաև կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի և էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում: 2018-ին նախատեսվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առևտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի և դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում: Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիս ամսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է հիմնադրամի կողմից ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծումը պայմանավորված էր ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |