Գատուզո. Մխիթարյանը լավ տեխնիկա ունի և արագաշարժ է15 մարտի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ գովելով նրան տեխնիկայի և արագաշարժ լինելու համար: Այդ մասին նա հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» հետ հանդիպմանն ընդառաջ: «Մխիթարյանը կատարելագործվել է որպես ֆուտբոլիստ Անգլիա տեղափոխվելուց հետո: Նա լավ պատրաստված է ոչ միայն տեխնիկապես, այլ նաև ավելի արագաշարժ է դարձել»,-ասել է Գատուզոն, գրում է CalcioMercato.com-ը: «Արսենալ»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Լոնդոնում: «Միլանի» հետ առաջին հանդիպման ժամանակ «Արսենալը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Դա հայ կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալի» կազմում: Photo. Marco Luzzani/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |