Պուտինն ասում է՝ 2019-ին ՌԴ-ն դեպի Մարս առաքելություն կուղարկի![]() 15 մարտի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2019-ին առաքելություն կուղարկի դեպի Մարս, իսկ Լուսնի նոր հետազոտման շրջանակում ռուս մասնագետները կաշխատեն վայրէջքներ իրականացնել բևեռներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք հիմա այնտեղ անօդաչու, իսկ հետո նաև տիեզերագնցների կողմից կառավարվող գործարկումներ կիրականացնենք՝ հետազոտելու համար հեռավոր տիեզերքը, իրականացնելու Լուսնի ծրագիրն ու հետո Մարսի հետազոտումը: Առաջինը՝ դա շատ շուտով կլինի՝ 2019-ին մենք մտադիր ենք առաքելություն ուղարկել Մարսի ուղղությամբ»,-ասել է Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում, որը հրապարակվել է նրա գործընկեր Դմիտրի Կիսելյովի սոցէջերում, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է նաև, որ դա Լուսնի հետազոտման նոր շարունակություն է, որը տարբերվում է այն ծրագրերից, որոնք իրականացվում էին Խորհրդային Միությունում: «Մեր մասնագետներն աշխատելու են վայրէջքներ իրականացնել բևեռներում, քանի որ հիմքեր կան կարծելու, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղ զբաղվելու շատ բան կա, այնտեղից կարող են սկսվել այլ մոլորակների, հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունները»,-ասել է Պուտինը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |