Ընտանեկան բռնության ենթարկվածները պետբյուջեից մինչև 165.000 դրամ փոխհատուցում կստանան

Ընտանեկան բռնության ենթարկվածները պետբյուջեից մինչև 165.000 դրամ փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության համար անժամկետ օգտագործման իրավունքով հաշվեհամար կբացի: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ առավելագույնը 165.000 դրամ:

Աջակցությունը տրամադրվում է կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու՝ բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման համար, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար, ինչպես նաև աշխատանքի տեղավորման նպատակով վերապատարստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

Ֆինանսական աջակցություն տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից:

Լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող հունվարի 30-ը համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին է ներկայացնում տեղեկատվություն հաշվեհամարի տնօրինման վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---