Արոնյանը սևերով զիջել է Ուեսլի Սոյին

Արոնյանը սևերով զիջել է Ուեսլի Սոյին

PanARMENIAN.Net - Բեռլինում կայացել է հավակնորդների մրցաշարի 6-րդ խաղափուլը։ Լևոն Արոնյանը սևերով զիջել է Ուեսլի Սոյին։

Խաղին հաջորդած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն, անդրադառնալով նախորդ խաղին, որտեղ Լևոնը Գրիշչուկին հաղթելու հնարավորություն էր ունեցել, հարցրել է, թե ինչպես նախորդ խաղն ազդեց այս խաղի վրա։ Լևոնը պատասխանել է․«Ոչ մի կերպ։ Ես այսօր փորձեցի հաղթելու հնարավորություն ձեռք բերել։ Բայց ես միշտ եմ փորձում հաղթելու հնարավորություն ձեռք բերել»։

6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են Ֆաբիանո Կարուանան և Շահրիյար Մամեդյարովը՝ 4-ական միավորով։

Մյուս զույգերից Կարուանա-Գրիշչուկ և Լիրեն-Կարյակին պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, իսկ Մամեդյարովը հաղթել է Կրամնիկին, հայտնում է Chess.am-ը։

Մարտի 17-ը հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է։

Հաջորդ՝ յոթերորդ խաղափուլը կկայանա մարտի 18-ին։ Արոնյանն ուժերը կչափի մրցաշարի առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցող զույգերն են՝ Ալեքսանդր Գրիշչուկ – Շահրիյար Մամեդյարով, Վլադիմիր Կրամնիկ – Լիրեն Դինգ, Սերգեյ Կարյակին – Ուեսլի Սո, Լևոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---