Մոսկվան 23 բրիտանացի դիվանագետի կարտաքսի17 մարտի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել և պահանջել է, որ վերջիններս մեկ շաբաթվա ընթացքում հեռանան Ռուսաստանից: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Բացի այդ, հաշվի առնելով անհավասարությունը հյուպատոսական հարաբերություններում, Մոսկվան չեղարկել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսություն բացելու թույլտվությոնը: Նաև դադարեցվում է Բրիտանական խորհրդի գործունեությունը վերջինիս կարգավիճակի չկանոնակարգված լինելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Լոնդոնին, որ եթե Բրիտանիայի կողմից ՌԴ հանդեպ այլ անբարյացակամ գործողություններ ձեռնարկվեն, Մոսկվան այլ պատասխան միջոցների իրավունք է վերապահում իրեն: Մարտի 15-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել: ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |