Պուտինը 2 պատմական ռեկորդ է սահմանել ՌԴ նախագահական ընտրություններում

Պուտինը 2 պատմական ռեկորդ է սահմանել ՌԴ նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների 99%-ի հաշվարկի արդյունքում հաղթում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների 76,65%-ը հավաքելով:

Ընդամենը նրան քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի:

Վլադիմիր Պուտինն, այսպիսով, 2 ռեկորդ է սահմանել` ՌԴ պատմության ընթացքում ամենաշատ քանակով ձայներ ու քվեների ամենամեծ տոկոսը ստանալով:

Ընտրություններին մասնակցությունը, սակայն, մոտ 67% էր, ինչը ռեկորդային ցուցանիշ չէ:

Երկրորդ հորիզոնականում կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինն է ձայների 11,82%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 5,68%-ը, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը չորրորդն է 1,66%-ով: ՅԱԲԼՈԿՈ կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին ստացավ քվեների 1,04%-ը: Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինի ու Սերգեյ Բաբուրինի քվեները կամզմել են համապատասխանաբար 0,75%, 0,68% և 0,65%:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---