$120.000 լուսանկարչին պրոֆեսիոնալիզմի համար, հերոսին՝ արիության մրցանակ

$120.000 լուսանկարչին պրոֆեսիոնալիզմի համար, հերոսին՝ արիության մրցանակ

PanARMENIAN.Net - Սիրիացի լուսանկարիչ Մոհամեդ Ալրահեբը ստացել է Hamdan International Photography Award (HIPA) ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր պարգևը՝ 120.000 դոլար:

Լուսանկարում, որը հաղթանակ է բերել Ալրահեբին, պատկերված է մեկ այլ զինլուսանկարիչ Աբդ Ալքադեր Հաբակը, որը 2017-ի ապրիլի 15-ին Հալեպում դադարեցրել է աշխատանքն ու փրկել պայթյունից սիրիացի տղային, գրում է PDN Pulse-ը: Հաբակին մրցույթի կազմակերպիչները հատուկ մրցանակով են պարգևատրել՝ աշխատանքում ցուցաբերած արիության համար:

Այն ժամանակ Սիրիայում, Հալեպի շրջանում պայթյուն էր տեղի ունեցել խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսի մոտ, որի հետևանքով զոհվեց 130 մարդ, որից 60-ը՝ երեխաներ:

«Սարսափելի էր տեսնել երեխաների, որոնք աչքիդ առջև լալիս են ու մահանում: Ուստի, ես և գործընկերներս որոշեցինք մի կողմ դնել մեր տեսախցիկներն ու սկսեցինք փրկել տուժածներին»,-պատմել է Հաբակը CNN-ին:

Ըստ նրա, առաջին երեխան, ում նա նետվեց փրկելու, արդեն մահացել էր: Երկրորդը նույնպես կյանքի նշաներ ցույց չէր տալիս: Հաբակը հիշում է, թե ինչպես ինչ-որ մեկը բղավեց. «Թող նրան, նա արդեն մահացել է»: Բայց լրագրողը հասկացավ, որ երեխան դեռ շնչում է: Նա ձեռքերի վրա բարձրացրեց երեխային՝ այդ ամբողջ ընթացքում նրա տեսախցիկը միացած էր և նկարահանում էր շուրջը տիրող քաոսը: Ըստ նրա, երեխան կառչել էր նրա ձեռքից և ուղիղ աչքերին էր նայում: Հաբակը հասցրել է երեխային մինչև շտապ օգնության մեքենան և հետ վազել:

Այդ դրվագը նկարահանած Ալրահեբը նույնպես օգնում էր վիրավորներին:

Եվս մի տղա, որին լրագրողը փորձել էր փրկել, մահացել է՝ Ալրահեբի մեկ այլ լուսանկարում արտասվող Հաբակը ծնկի է իջել զոհված երեխայի մարմնի մոտ: Ըստ Ալրահեբի, լալիս էին լուսանկարիչներից շատերը, այդ թվում նաև ինքը:

Hamdan International Photography Award (HIPA-ը միջազգային լուսանկարչական մրցույթ է, որը հիմնվել է 2011-ին Դուբայի արքայազն շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքտումի հովանավորությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---