Մահացել է ըմբիշ Աղասի Մանուկյանը20 մարտի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երկարատև հիվանդությունից հետո 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը: Նա 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում, հայտնում է Wrestling-Armenia-ն: Աղասի Մանուկյանը պատմության մեջ մտավ որպես առաջին ըմբիշ և երկրորդ մարզիկը (բռնցքամարտիկ Նշան Մունչյանից հետո), որը, հանդես գալով անկախ Հայաստանի դրոշի ներքո, դարձավ աշխարհի չեմպիոն: Մանուկյանը 1987-ին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 1988-ին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր։ Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1993-ին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին։ Հետագայում Աղասի Մանուկյանը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի օլիմպիական խաղերին։ 1996-ին ավարտել է իր մարզական կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։ 1998–1999 թվականներին եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ 2001–2004-ին աշխատել է Շիրակի մարզի Սպորտկոմիտեում։ 2006-ին տեղափոխվել է ԱՄՆ։ 2011-ից աշխատում էր Մարքեթի (Միչիգան նահանգի) Օլիմպիական կրթական կենտրոնում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |