Վարորդները փոքր ՃՏՊ-ների դեպքում ԱՊՊԱ հայտարարագիրն ինքնուրույն կգրանցեն

Վարորդները փոքր ՃՏՊ-ների դեպքում ԱՊՊԱ հայտարարագիրն ինքնուրույն  կգրանցեն

PanARMENIAN.Net - Վարորդները կկարողանան բջջային հավելվածի միջոցով ինքնուրույն գրանցել ԱՊՊԱ հայտարարագիրը՝ մինչև 100.000 դրամ պահանջով նյութական վնասով ՃՏՊ-ների (այսինքն՝ պարզ դեպքեր) դեպքում:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:

Կառավարության կողմից հավանության արժանացած Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է նաև բոլոր տիպի ՃՊՏ-ների կենտրոնացված և միասնական հաշվառման համակարգի ներդրում:

Նշված միջոցառումները կիրականացվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ (մոտ $900.000) իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---