Դեշամ. Պոգբան դժգոհ է ՄՅՈւ-ում ստեղծված վիճակից

Դեշամ. Պոգբան դժգոհ է ՄՅՈւ-ում ստեղծված վիճակից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստներից Փոլ Պոգբայի հետ կապված իրավիճակը, որը կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում:

«Նա դժգոհ է թիմում ստեղծված վիճակից: Սա առանձնահատուկ դեպք չէ և կարող է պատահել ցանկացածի հետ, եթե ֆուտբոլիստը նահանջել է»,-ասել է նա՝ հավելելով, որ հիմա այդ վիճակում Պոգբան է հայտնվել, վաղը կարող են այլ մարզիկներ հայտնվել:

«Իսկ ես կվարվեմ ինչպես միշտ՝ կխոսեմ ֆուտբոլիստի հետ, ավելի լավ հասկանալու համար նրան, չէ որ բոլոր մանրամասներին ծանոթ չեմ»,-ասել է Դեշամը, հայտնում է Eurosport-ը Daily Mail-ի վրա հղումով:

Դեշամը կանչել է Պոգբային Ֆրանսիայի հավաքական Կոլումբիայի (մարտի 23) և Ռուսաստանի (մարտի 27) հետ հանդիպումներին:

Պոգբան չի մասնակցել ՄՅՈւ հաղթանակին «Լիվերպուլի» (2:1) հետ խաղում, փոխարինման է դուրս եկել Չեմպիոնների լիգայում «Սևիլյայի» (1:2) հետ խաղում և չի մասնակցել Անգլիայի գավաթի «Բրայթոնի» (2:0) հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---