SOS նախագծի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել դանակ կրելու համար

SOS  նախագծի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել դանակ կրելու համար

PanARMENIAN.Net - Ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել SOS նախագծի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդի Հայկ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ըստ ոստիկանության աշխատակիցների, պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է:

2016 թվականի հուլիսի 27-ին սառը զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հետագայում քրեագիտական փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել էր, որ ձերբակալության հիմք հանդիսացած դանակը սառը զենք չէ: Լևոն Բարսեղյանն ազատ էր արձակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---