Մխիթարյան. Ազգերի լիգային մասկանցությունը ՀՀ համար լուրջ փորձություն է22 մարտի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ազգերի լիգայում Հայաստանին ծանր փորձություն է սպասում։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Կարծում եմ` Ազգերի լիգայում մեզ շատ դժվարություններ են սպասում։ Թող ոչ մեկին չթվա, թե մենք հայտնվել ենք շատ թեթև խմբում` շատ պարզ մրցակիցներով։ Ժամանակակից ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ, մեզ լուրջ փորձություն է սպասում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվով կատարենք խնդիրն ու հաղթեք ամեն խաղում»,-լրագրողներին հայտարարել է Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունից հետո, հայտնում է ԱՌԿԱ-ն։ Խոսելով Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ նախատեսված հանդիպումների մասին` Մխիթարյանը նշել է, որ հավաքականում տրամադրվածությունը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 24-ին ժամը 18։00-ին, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նույնպես տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 27-ին ժամը 19։00-ին։ «Կաշխատենք հաղթել երկու հանդիպումներում, չնայած որ սպասվում են ֆուտբոլիստների փոփոխություններ մարզչի կողմից։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու մեր ձգտման վրա»,-ասել է Մխիթարյանը։ Նրա խոսքով, հայկական հավաքականը պետք է առավելագույնն անի այս ընկերական հանդիպումներում, ինչպես նաև մայիսի վերջին կայանալիք խաղերում, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի Ազգերի լիգայի ցիկլին։ Հայաստանի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում, որի շրջանակում ուժերը կչափի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Խմբային փուլը կանցկացվի 2018 թ.–ի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա Եվրոպայի 2020-ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է հանձնվել Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |