«Դեդփուլ 2»-ի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

«Դեդփուլ 2»-ի թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - 20th Century Fox կինոընկերությունը հրապարակել է «Դեդփուլ 2» կատակերգական մարտաֆիլմի նոր թրեյլերը: Այն հասանելի է ընկերության YouTube-ի ալիքում:

Տեսանյութից կարելի է մի փոքր գուշակել սյուժեն: Դերասան Ռայան Ռեյնոլդսի կատարմամբ Ուեյդը ստիպված է լինելում բազում փորձությունների միջով անցնել, կռվել նինձյաի, յակուդզայի, մոցարելլայի, իսկ գլխավորը՝ ապագայից եկած մուտանտ Քյեբլի հետ, որի դերը կատարում է Ջոշ Բրոլինը:

Ֆիլմում նկարահանվել են նաև Մորենա Բաքարին, ԹիՋեյ Միլլերը, Բրիանա Հիլդեբրանդը, Զազի Բիտցը, էդդի Մարսանը և Ստեֆան Կալիչը: Ֆիլմն էկրան կբարձրանա մայիսի 17-ին:

2016-ի փետրվարին էկրան բարձրացած «Դեդփուլը» դարձավ R նիշով (միայն մեծահասակների համար) ֆիլմերից ամենաշահութաբերը պատմության մեջ՝ հավաքելով 800 մլն դոլար 58 մլն բյուջեով: Մարտաֆիլմը հիմնված է Marvel կոմիքսների վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---