ՄՅՈւ. Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում Մխիթարյանն էր

ՄՅՈւ. Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում Մխիթարյանն էր

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում ներկայում Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Այս մասին գրում է ՄՅՈւ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ շվեդ հարձակվողը կարճ ժամանակում ավելի մեծ ազդեցություն է ունեցել ակումբում, քան որևէ այլ խաղացող:

«Սկանդինավ լեգենդին ամենամոտ հավանական մրցակիցը Մխիթարյանն է եղել: Նա ՄՅՈւ-ի կազմում դաշտ է դուրս եկել 63 անգամ՝ դառնալով 13 գոլի հեղինակ», - գրում է աղբյուրը:

Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» էր տեղափոխվել 2018-ի սկզբին: Նա, WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն, «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել՝ իր արդյունքներով գերազանցելով լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---