Որքան վարկ են վերցնում հայաստանցիները կրթության համար

Որքան վարկ են վերցնում հայաստանցիները կրթության համար

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանում առևտրային բանկերից 2,886 մլրդ դրամի և $3,105 մլն-ի կրթական վարկեր են տրվել: ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ոլորտի համար վարկային կազմակերպությունների կողմի տրված վարկերը հասել են 132 մլն դրամի և մոտ $3000-ի:

Կրթական վարկերը կազմում են ընդհանուր վարկերի չնչին հատվածը: Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալն ընթացիկ տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է 2,374 տրլն: 2017-ի հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է մոտ 16%-ով։

2018-ի հունվարի դրությամբ, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, դրամով վարկերի ծավալն աճել է 31%-ով, իսկ արտարժույթով վարկերը՝ 8%-ով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---