ՀՀ-ն ջրամբարաշինության ոլորտում կգործակցի լեհական ընկերության հետ

ՀՀ-ն ջրամբարաշինության ոլորտում կգործակցի լեհական ընկերության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և լեհական Simed Construction ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կողմերը պետություն-մասնավոր ձևաչափով կզարգացնեն գործակցությունը ջրամբարաշինության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Simed Construction–ի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թվականի հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ մարտի 24-ին նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար:

«Շատ արդյունավետ է գործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»,- ասել է Շիկորսկին:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ Simed Construction ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---