Ֆրանսիայում ահաբեկչության ժամանակ իրեն պատանդի հետ փոխանակած ոստիկանը մահացել է24 մարտի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի ոստիկան Առնո Բելտրամը, որն իրեն փոխանակել էր պատանդի հետ մարտի 23-ին Կարկասոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ, մահացել է հիվանդանոցում: Նա 45 տարեկան էր: Բելտրամը, ըստ առկա տվյալների, վիրավորվել էր 26-ամյա Ռեդուան Լակդիմի կողմից, որը պատանդներ էր վերցրել սուպերմարկետում: Երբ ահաբեկիչն ազատ է արձակել պատանդների մեծ մասին, միայն մեկին թողնելով որպես կենդանի վահան, Բելտրամը ցանկացել է փոխարինել նրան, գրում է Meduza-ն: Ըստ չհաստատված տվյալների, Լակդիմը Բելտրամին դանակի մի քանի հարված է հասցրել և 2 հրազենային վիրավորում: Լսելով կրակոցները՝ հատուկջոկատայինները ներխուժել են տարածք և սպանել Լակդիմին: Մարտի 23-ին Ռեդուան Լակդիմն ավտոմեքենա է առևանգել Կարկասոնում՝ սպանելով ուղևորին և վիրավորելով վարորդին: Մեքենայից նա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին: Այնուհետև հարևան Տրեբե քաղաքում նա մտել է սուպերմարկետ և պատանդներ վերցրել՝ սպանելով 2 մարդու: Ընդհանուր առմամբ ահաբեկչության հետևանքով սպանվել է 3 մարդ, տուժել՝ 16-ը: Լակդիմն իրեն «Իսլամական պետության» կողմնակից է անվանել և պահանջել է ազատել Սալահ Աբդեսալամին, որը մեղադրվում է որպես 2015-ին Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ: Ըստ ոստիկանության, ավելի վաղ Լակդիմը հայտնի էր իշխանություններին որպես թմրանյութերի վաճառքով զբաղվող անձ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |