Ինչպես են սովորելու և ծառայելու «Պատիվ ունեմ»-ի մասնակիցները

Ինչպես են սովորելու և ծառայելու «Պատիվ ունեմ»-ի մասնակիցները

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները պետք է համատեղեն բուհերում ուսումնառությունը զինվորական պատրսատություն անցնելու հետ, ապա բուն ծառայությանն անցնեն դասակի հրամանատարի պաշտոնում: Համապատասպան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի համաձայն, զինվորական պատրաստությունը կազմակերպվում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով:

Կազմակերպվում է նաև բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:

«Սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ», - նշվում է նախագծում:

Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են ՊՆ-ի կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Պատրաստությունն ավարտվում է ՊՆ զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:

Պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, մեկանգամյա սննդով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---