Հրդեհի նոր օջախ՝ Դիլիջանի անտառում

Հրդեհի նոր օջախ՝ Դիլիջանի անտառում

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկվել է համայնքային տարածքում, սակայն քամին այն տարածում է դեպի անտառային հատված։

Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացված է. հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։

Մարտի 23-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---