Ամենաշատ հասույթ բերած սուպերհերոսական մարտաֆիլմերը հայտնի են

Ամենաշատ հասույթ բերած սուպերհերոսական մարտաֆիլմերը հայտնի են

PanARMENIAN.Net - Marvel ստուդիայի «Սև հովազը» ռեկորդ է սահմանել՝ ամենաշահութաբեր գերհերոսական մարտաֆիլմը դառնալով Հյուսիսային Ամերիկայում: Ֆիլմն ամերիկյան վարձույթում 630,9 մլն դոլար է վաստակել:

Կինոնկարը գերազանցել է 2012-ին էկրան բարձրացած «Վրիժառուների» ռեկորդը, որը հավաքել էր 623,4 մլն դոլար: Համաշխարհային վարձույթում «Սև հովազը» 1,237 մլրդ դոլարով հայտնվել է 3-րդ հորիզոնականում գերհերոսական մարտաֆիլմերի թվում: Առաջին տեղում «Վրիժառուներն» են 1,518 մլրդ դոլարով, երկրորդում՝ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» 1,405 մլրդ դոլարով, գրում է Lenta.ru-ն NME-ի վրա հղումով:

Ռայան Կոգլերի գերհերոսական «Սև հովազը» նկարահանվել է Marvel-ի կոմիքսների մոտիվներով: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 29-ին: Ֆիլմի բյուջեն 200 մլն դոլար էր:

Փետրվարին ֆիլմի բացասական հերոս Էրիկ Քիլմոնգերը ճանաչվել է Marvel-ի աշխարհի լավագույն չարագործը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---