Երևանում արդեն գործում է Fuzetea հանգստի առաջին անկյունը27 մարտի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մարտի 25-ին Երևան Մոլում բացել է Fuzetea առաջին հանգստյան անկյունը: Մինչև տարեվերջ առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «հանգստի կղզին» մեծահասակների և երեխաների համար մի քանի րոպե հանգստանալու և Fuzetea թարմացնող թեյերը համտեսելու հնարավորություն կընձեռի: Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի հանգստյան գոտու այցելուների և անցորդների համար կկազմակերպվի «Դեղձի», «Կիտրոնի» և «Մանգո-արքայախնձորի» գունեղ համային համադրությամբ սառը թեյերի հյուրասիրություն:
«Շատ ուրախ ենք տեսնելու Fuzetea ապրանքանիշի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Համոզված ենք, որ թեյի և մրգային հյութերի ներդաշնակ ու թարմեցնող համերի շնորհիվ Fuzetea-ն մեծ պահանջարկ կունենա, հատկապես բնական ըմպելիքներ նախընտրող մեր սպառողների շրջանում» - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը: Հայկական սպառողին Fuzetea ապրանքանիշը ներկայացվել է 2018-ի փետրվարին՝ սև թեյի երեք համային համադրությամբ: Դրանք 500 մլ տարողությամբ շշերով և 250 մլ թիթեղյա տարրաներով արդեն հասանելի են Երևանի և հանրապետության խանութներում:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |