The Chemical Brothers խումբը համերգ կտա Վրաստանում

The Chemical Brothers խումբը համերգ կտա Վրաստանում

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանական The Chemical Brothers խումբը համերգ կտա Վրաստանում:

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Ռուսթավի քաղաքի Միջազգային մոտոպարկում: Տոմսերը կվաճառվեն ապրիլի 21-ից:

Դուետը ելույթ կունենա Վրաստանում Black Sea Jazz festival միջազգային փառատոնի և Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում, որի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել երկիրը:

Համերգի անցկացման վայրը Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա է:

The Chemical Brothers-ը բրիտանական երաժշտկան դուետ է, որն աշխատում է էլեկտրոնային երաժշտության ժանրում: Fatboy Slim, The Prodigy և The Crystal Method-ի հետ մեկտեղ դա բիգ-բիթը ներկայացնող և հիմնադիր ամենահայտնի խմբերից մեկն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---