Գեղասահորդուհի Մեդվեդևան շոու կվարի հեռուստատեսությունում![]() 30 մարտի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Առաջին ալիքն ապրիլի 1-ին կներկայացնի «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուն, որը կվարեն հայտնի գեղասահորդներ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) և Ալեքսեյ Յագուդինը: Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: «Հուսով եմ, որ այս նոր շոուի միջոցով երեխաները, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, նոր խթան կստանան հետագա զարգացման համար և գեղասահքի իսկական աստղեր կդառնան»,-ասել է նախագծի պրոդյուսեր Իլյա Ավերբուխը, գրում է ՏԱՍՍ-ը: «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուի հաղթողներն, ըստ նրա, նաև ֆինանսական աջակցություն կստանան մարզական կարիերան շարունակելու համար: Հեռուստանախագծում որպես մարզիչներ հանդես կգան Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Մաքսիմ Տրանկովը և Իլյա Ավերբուխը: Ժյուրին կգլխավորի հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |