Կոստանյան. ԱԺ-ն վարչապետին կընտրի բաց քվեարկությամբ

Կոստանյան. ԱԺ-ն վարչապետին կընտրի բաց քվեարկությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քվեարկությունը տեղի կունենա բաց, ինչպես նախատեսում է օրենքը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ՀՀ նախագահի ընտրությունը կազմակերպվում փակ, գաղտնի, իսկ վարչապետի ընտրությունը՝ բաց՝ Կոստանյանը պատասխանել է. «Ամեն մի ընտրության կարգ ունի իր առանձնահատկությունները և կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ դրանք կիրառելի են։ Այդտեղ արտառոց բան ուղղակի չկա, դրա համար դրան անդրադառնալը ավելորդ է», հայտնում է Aysor.am-ը։

Պատասխանելով այն հարցին, թե մտահոգություն կար, որ փակ, գաղտնի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը չէ՞ր ընտրվի վարչապետ՝ Կոստանյանն ասել է, որ ինքը նման մտահոգություն չունի ու հավելել. «Բացարձակ նման մտահոգություն չունեմ»։

Ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի ՀՀ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---