Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են արագացնել Ս-400 ԶՀՀ-ների առաքումը 4 ապրիլի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաքման գործարքի իրականացումը՝ առաջին խմբաքանակը նախատեսվում է առաքել 2019-ի հուլիսին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը: «Մենք առաջ ենք տարել առաքումների ժամկետը պայմանագրում, որպեսզի ստանանք Ս-400 ԶՀՀ-ներն արդեն 2019-ի հուլիսին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն արագացրել է Ս-400 ԶՀՀ-ների արտադրությունը Թուրքիայի համար Անկարայի խնդրանքով և կողմերը պայմանավորվել են գնի մասին, գրում է Ինտերֆաքսը: «Մենք արագացրել ենք արտադրությունն ու պայմանավորվել ենք գնի վերաբերյալ, ինչը չափազանց կարևոր է»,-ասել է Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողնաի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ռուսական արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը նախատեսված ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների խոցման համար: Համակարգը կարող է մինչև 400 կմ հեռահարությամբ աերոդինամիկ թիրախներ խոցել, ինչպես նաև մինչև 60 կմ հեռավորության վրա՝ բալիստիկ թիրախներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |