Զինծառայողները հիփոթեք կվերցնեն 5%-ով 4 ապրիլի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրի շրջանակում զինծառայողների համար բնակարան գնելու նպատակով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ կստեղծվեն: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի համաձայն՝ զինծառայողները կարող են ինչպես անմիջապես կառուցապատողից, այնպես էլ մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ գնել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով: Տոկոսադրույքի 4%-ը կսուբսիդավորի պետությունը, մյուս 5%-ը կվճարվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նշվում է նաև, որ պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար կտվի: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները: Պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |