Հրդեհ Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում. Մեկ զոհ կա (վիդեո)

Հրդեհ Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում. Մեկ զոհ կա

PanARMENIAN.Net - Հրդեհ է բռնկվել Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը:«Ըստ նախնական տվյալների, հրդեհվել է 4-րդ հարկը: Հրդեհի մակերեսն ու այն, թե ինչ է այրվում, պարզվում է»,-ասվում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տուժածներից մեկը զոհվել է: Այդ մասին ՏԱՍՍ-ին են հայտնել շտապ օգնության ծառայությունից: «Այրվող շենքից տարհանված մարդը մահացել է շտապ օգնության մեքենայում: Նրան փրկել չի հաջողվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը ԱԻՆ-ում ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կան տուժածներ, այցելուներին տարհանում են: Ըստ աղբյուրի, շենքում հրդեհի պահին մոտ 300 մարդ է եղել:

Հրդեհը համարվել է 2-րդ աստիճանի բարդության:

Առևտրի կենտրոնը բացվել է 2009-ին: Կենտրոնում են տեղակայված մանկական հագուստի, կոշիկի, սայլակների, մանկական կահույքի, սննդի խանութներ: Վերջին հարկում գործում է «Աֆինա» ակումբը:

ՌԴ Կեմերովո քաղաքում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը՝ երեխա: Հիմնականում չեն կարողացել փրկվել կինոդահլիճներում եղած մարդիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---