Facebook-ից ոչ թե 50, այլ 87 մլն օգտատիրոջ տվյալ է արտահոսել 5 ապրիլի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը ստացել է առնվազն 87 մլն Facebook օգտատիրոջ անձնական տվյալ։ Այս մասին է ասվում սոցցանցի հայտարարության մեջ։ Ավելի վաղ համարվում էր, որ ընկերությունը ստացել է 50 մլն օգտատիրոջ տվյալներ։ Facebook-ի շուրջ սկանդալը սկսվել է մարտի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցից միլիոնավոր մարդկանց անձնական տվյալ է արտահոսել բրիտանական Cambridge Analytica ընկերությանը։ Մասնագետները կարծում են, որ հավաքագրված տվյալներն օգտագործվել են ԱՄՆ նախագահի ընտրությունների ու Brexit քվեարկության ժամանակ: Սկանդալի սկզբից ի վեր ընկերությունը կորցրել է իր շուկայական կապիտալիզացիայի մոտ 14%-ը կամ ավելի քան $73 մլրդ՝ $537 մլրդ-ից էժանանալով մինչև $464 մլրդ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |