Խառը մարտարվեստների մարտիկ Մաքգրեգորը Նյու Յորքում հարձակվել է Նուրմագոմեդովի ավտոբուսի վրա (վիդեո)

Խառը մարտարվեստների մարտիկ Մաքգրեգորը Նյու Յորքում հարձակվել է Նուրմագոմեդովի ավտոբուսի վրա

PanARMENIAN.Net - Խառը մարտարվեստների մարտիկ (MMA) և UFC չեմպիոն թեթև քաշում Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է Նյու Յորքի ոստիկանության կողմից: Նա ինքն է ներկայացել ոստիկանություն: Իրավապահները մտադիր են հարցաքննել Մաքգրեգորին Barclays Center-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, սակայն դեռևս նրա դեմ ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, գրում է Meduza-ն The New York Times-ի վրա հղումով:

Ապրիլի 5-ին Մաքգրեգորը իր թիմի հետ ժամանել է Նյու Յորք և ուղևորվել Բրուքլինի Barclays Center, որտեղ պրոմո միջոցառումներ էին անցնում UFC 223 մրցաշարին ընդառաջ:

Մարզական համալիրի մոտ Մաքգրեգորը հարձակվել է ավտոբուսի վրա, որտեղ գտնվում էր ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի թիմը: Իռլանդացին մետաղյա սայլակ է նետել ավտոբուսի ուղղությամբ և կոտրել է ապակին: Նա նաև փորձել է ավտոբուսի ուղղությամբ նետել աղբամանն ու մետաղյա պատնեշը, սակայն նրան կանգնեցրել են իր թիմակիցները:

Միջադեպի հետևանքով փոքր վնասվածքներ են ստացել մարտիկներ Մայքլ Կյեզան և Ռեյ Բորգը, որոնք ավտոբուսում էին:

Մաքգրեգորի ագրեսիայի պատճառ կարող էր լինել Նուրմագոմեդովի վերջին բախումը իռլանդացու թիմակից Արտյոմ Լոբոդայի հետ, որը նույնպես հայտագրված է UFC 223 մրցաշարին մասնակցելու համար: Լոբովը, որը նույնպես մասնակցել է ավտոբուսի վրա հարձակմանը, արդեն հեռացվել է մրցումներից: Ապրիլի լույս 8-ի գիշերը կայանալու է Նուրմագոմեդովի և ամերիկացի Մաքս Հոլլուեյի մենամարտը թեթև քաշում UFC չեմպիոնի կոչման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---