Բրազիլիայում կձերբակալեն նախկին նախագահին. Նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիայի մեջ

Բրազիլիայում կձերբակալեն նախկին նախագահին. Նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիայի մեջ

PanARMENIAN.Net - Բրազիլիայում դատավոր Սերժիու Մորուն երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ձերբակալելու թույլտվություն է տվել: Նա ավելի վաղ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով և պետք է ներկայանա ոստիկանություն: Կամավոր ներկայանալու ժամկետը լրանում է ապրիլի 6-ի երեկոյան:

«Հաշվի առնելով այն պարտականությունները, որ նա նախկինում կատարել է, 72-ամյա Դա Սիլվային հնարավորություն է տրվել կամավոր ներկայանալ ոստիկանություն»,-ասել է դատավորը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ապրիլի 5-ին Բրազիլիայի Գերագույն դատարանը մերժեց Լուլայի բողոքարկումը և հավանություն տվեց նրան ձերբակալելու որոշմանը:

Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահ է եղել 2003-2010թթ.: Նա հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դատավարությունը նպատակ ունի խանգարել նրա առաջադրմանը ընտրություններում: Նախագահական ընտրությունները Բրազիլիայում կայանալու են 2018-ի հոկտեմբերին, նախկին նախագահը բավականին բարձր վարկանիշ ունի և կարող էր հիմնական հավակնորդներից մեկը համարվել:

Բրազիլիայում տևական ճգնաժամ է կապված մեծ կոռուպցիոն հետաքննության հետ, որի հետևանքով պաշտոնից զրկվեց Դա Սիլվայի հետնորդը՝ 68-ամյա Դիլմա Ռուսեֆը: Նրանից հետո երդում տվեց որպես նախագահ փոխնախագահ Միշել Տեմերը, սակայն նրա դեմ ևս հետաքննություն էր ընթանում: 2017-ի հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժեց Տեմերի դեմ մեղադրանքները, սակայն նրա վարկանիշն այժմ միայն 5 տոկոսի է հասնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---