ESPN. ՊՍԺ-ն կգլխավորի Տուխելը

ESPN. ՊՍԺ-ն կգլխավորի Տուխելը

PanARMENIAN.Net - Գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելը կդառնա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նոր մարզիչը: ՊՍԺ նախագահ Նասեր ալ Հելաիֆին մի քանի շաբաթ առաջ հանդիպումներ է ունեցել Անտոնիո Կոնտեի հետ, իսկ մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն ցանկանում էր տեսնել թիմում Պաուլու Ֆոնեսկուին և Լեոնարդու Ժարդիմին:

Արդյունքում որոշումը կայացրել է անձամբ Կատարի էմիրը, որը Տուխելին է համարել առավել հարմար փարիզյան ակումբում աշխատելու համար, գրում է Eurosport-ը ESPN-ի վրա հղումով:

Վճռորոշ գործոն է եղել Տուխելի հեղինակությունը որպես մարտավարության հանճար: Բացի այդ, Տուխելը լավ է խոսում ֆրանսերեն:

Տուխելը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից» 2017-ին՝ 2 տարի աշխատելով թիմում: ՊՍԺ գլխավոր մարզիչ Ունան Էմերիին, կարծես, չներվեց այն հանգամանքը, որ փարիզյան ակումբը պարտվել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---